211652_close_icon
views-count1840 դիտում article-date 15:44 06-06-2014

«Աբգարյան Եղբայրներ» ՍՊԸ-ի պահակակետում օձ է հայտնաբերվել

Հունիսի 6-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում օձ է նկատվել. որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «Հ-6» միջհամայանքային ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 8-րդ կմ-ում՝ «Աբգարյան Եղբայրներ» ՍՊԸ-ի պահակակետում, օձին հայտնաբերել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր