895 դիտում
15:36 06-06-2014
Ձախողված գողություն` հետևանքներով
Հունիսի 5-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Վանիկ Կ.-ին և 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին:
Պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 05.00-ին, 1974 թ. ծնված Երվանդ Մ.-ի տնից գողություն կատարելու նպատակով` 2-րդ հարկի բաց պատուհանից մտել են ներս, սակայն Անդրանիկ Հ.-ին նկատել է տանտիրոջ որդին` 1995 թ. ծնված Վանիկ Մ.-ն և փորձել բռնել նրան, որի ժամանակ Վանիկ Կ.-ն իր մոտ եղած կռփազենքով հարվածել է Վանիկ Մ.-ի գլխին` պատճառելով մարմնական վնասվածք, այնուհետև պատուհանից ցատկել ներքև և իրեն սպասող Անդրանիկ Հ.-ի հետ միասին դիմել փախուստի:
Վանիկ Կ.-ի անձնական խուզարկությամբ գոտկատեղից հայտնաբերվել է կաշվե պատյանով ծալովի դանակ` ընդհանուր երկարությունը 19,3 սմ, շեղբինը` 8,5 սմ, իսկ անդրավարտիքի գրպանից` այլ քաղաքացու անձնագիր:
Ժամը 08.25-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ճակատային գագաթային շրջանի սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վանիկ Մ.-ն:
Կատարվում է նախաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1215 դիտում
15:35 14-11-2015
Ձախողված գողություն առևտրի կենտրոնից
2088 դիտում
22:00 18-02-2014
Թանկություն՝ սարսափելի հետևանքներով
Այս բաժնից
562 դիտում
21:43 17-05-2024
Հաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ Սրբազան
484 դիտում
21:38 17-05-2024
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին