Ջեն Պսակին հերքել է իր հեռացման մասին տեղեկությունները
ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին Twitter-ի իր էջում հերքել է իր հեռացման մասին տեղեկությունը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
«Չնայած ռուսական քարոզչական մեքենային, ես դեռ այստեղ եմ, ինչպես և ուժեղ, ժողովրդավարական Ուկրաինան»,- գրել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին Պսակիի հեռացման մասին, ով հայտնի է իր հակառուսական հայտարարություններով։
ԶԼՄ֊ների ենթադրությունները հիմնված էին այն բանի վրա, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ճեպազրույցները վերջերս սկսել էր անցկացնել Պսակիի տեղակալ Մարի Հարֆը։