1645 դիտում
09:25 22-04-2021
Ջեն Փսաքին պատասխանել է Ցեղասպանության մասին հարցին․ «Ամերիկայի ձայն»
Ապրիլի 21-ին Սպիտակ տան ամենօրյա մամլո ասուլիսին ԱՄՆ նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսաքին պատասխանել է Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հնչած հարցին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Լրագրողը հիշատակել է, որ գալիք շաբաթ օրը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որի առիթով ամերիկացի օրենսդիրները երկու կուսակցություններից նամակ են հղել նախագահին` խնդրելով կատարել իր նախընտրական խոստումը Հայոց ցեղասպանույունը ճանաչելու վերաբերյալ: Արդյո՞ք նախագահը պատրաստվում է կատարել իր խոստումը մինչև այդ օրը, հնչած հարցին ԱՄՆ նախագահի խոսնակը պատասխանել է.
«Ես ակնկալում եմ, որ շաբաթ օրը մենք ավելին կունենանք ասելու Հիշատակի օրվա մասին»:
Հիշեցնենք, որ ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

Նմանատիպ նյութեր
2915 դիտում
16:06 14-06-2021
Փսաքին հայտարարել է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը պատրաստվել Է 50 տարի
1289 դիտում
11:32 06-06-2014
Ջեն Պսակին հերքել է իր հեռացման մասին տեղեկությունները
2436 դիտում
13:15 30-01-2015
Ջեն Փսակին՝ Գորբաչովի հնչեցրած «սառը պատերազմի» մասին
Այս բաժնից
454 դիտում
08:30 16-05-2024
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
433 դիտում
07:51 16-05-2024
«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրա. «Ժողովուրդ»