Հայաստանի համարժեք հարվածը չպետք է ուշանա. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զինադադարի կնքումից ի վեր, երեկ, թերևս, առաջին անգամ հայ-նախիջևանյան սահմանի մարտական հենակետերում զգալի կորուստներ տվեց հայոց բանակը: Armlur.am-ի տեղեկացմամբ՝ Արարատի զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակոցից երեկ զոհվել է պայմանագրային զինծառայող, 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյա Բորիս Գասպարյանը: Եվս մեկ զինծառայող էլ ծանր վնասվածքներ է ստացել: Այս իրավիճակն աննախադեպ է այն առումով, որ Հայաստանի և Նախիջևանի սահմանը համարվել է հակառակորդի հետ շփման գծի՝ համեմատաբար անվտանգ և հանգիստ հատվածը:
Սակայն երեկվա միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն: Այս միջադեպի արմատները և ըստ այդմ արդեն հեռուն գնացող ծրագրերը, կարելի է ասել, սկսվում են 2013թ. դեկտեմբերի 20-ի՝ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանից, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը: Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, կարելի է ասել, որ սա որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։


