211652_close_icon
views-count10100 դիտում article-date 23:47 05-06-2014

Վարդենիսում կայծակի հետևանքով հայր ու որդի «ձուլվե՞լ» են իրար. ի՞նչ է եղել իրականում. տեսանյութ

Սիրանյանների ընտանիքը մայիսի 3-ի ահավոր կայծակի մասին չի մոռացել: Փոքրիկ Վահեն այդ օրը գիշերը ժամը երեքին արթնացավ կայծակի հուժկու ձայնից: Հայրն ու մայրը նրա աղաղակը լսելով վրա են հասել օգնություն ցույց տալու համար: Վահեն պատմում է, որ մայրը` Քրիստինեն է ավելի շատ վախեցել կայծակից: Նա տեսել է, թե ինչպես է մայրը զգացել ոտքի մատների սուր ցավը: Վահեի հարազատները տեսախցիկի առաջ խոսել չեն ուզում: Վահեի տատը պատմում է, որ կայծակի հարվածից հեռախոսի, պատից կախված ջահի լույսերն են այրվել: Այդ ընթացքում, սակայն, ընտանիքի անդամներն հասցրել են հեռախոսի այրվող գիծն անջատել ու դուրս նետել տնից: Քրիստինե Քալաշյանին տան անդամները հասցրել են Վարդենիսի հիվանդանոց: Այստեղ կնոջն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Հերթապահ բժիշկն ասում է, որ Քրիստինեի ճնշումը վախից ընկել էր: Մոտ 20 րոպե Քրիստինեն մնում է բժիշկների հսկողության տակ: Անհրաժեշտ սրսկումներն ստանալուց հետո նրան հիվանդանոցից դուրս են գրում: Այժմ բժիշկները նրա վիճակը լավ են գնահատում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29136]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր