5327 դիտում
22:02 05-06-2014
Նորակոչիկների վիճակահանություն` ծնողների ներկայությամբ. տեսանյութ
Դավթյանների ընտանիքը դժգոհ մնաց հասարակական խորհրդի որոշումից: Ծնողները պնդում են, որ իրենց որդին առողջական խնդիր ունի և չի կարող ծառայել: Բժիշկը հետազոտեց ու հաստատեց, Վահանի աջ աչքի նյարդը վնասված է, բայց այդ վնասվածքը չի կարող խանգարել տղայի ծառայությանը: Իսկ ծնողների պնդումը, թե 11 տարեկանում ստացած վնասվածքի պատճառով իրենց երեխան պատկերներն աղավաղված է տեսնում, բժիշկը հիմնավոր չհամարեց, քանի որ չկա այդ մասին մասնագիտական եզրակացություն: Հունիսի 12-ին Վահանը կզորակոչվի: Հաջորդ դիմումատուն Օհանյաններն են, Գոռը երիկամի խնդիր ունի, հասարակական խորհուրդը որոշեց` երկրորդ հետազոտության կարիք կա:
Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը օր առաջ սկսել է ընդունելությունը: Դիմումները շատ են և մինչև զորակոչի մեկնարկը պետք է լսել երիտասարդներին ու նրանց ծնողներին: Հիմնականում առողջական խնդիրներ ունեցողներն են դիմել:
Հունիսի 10-ին սկսվելու է հավաքը: Այս տարի ծնողները ներկա կլինեն ոչ միայն վիճակահանությանը, այլև ծառայության վայրը գրանցելու պահին: Հասարակական խորհուրդն էլ մինչև զորակոչի վերջին օրը` հուլիսի 31-ը կլսի մայրաքաղաքից ու մարզերից ստացած բոքներն ու խնդրանքները:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29088]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1720 դիտում
16:45 23-06-2014
Եվրոպայի լիգա. երկրորդ որակավորման փուլի վիճակահանություն. տեսանյութ
1444 դիտում
15:00 23-02-2014
Եվրո-2016-ի ընտրական փուլի վիճակահանություն. ուղիղ միացում
Այս բաժնից
775 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
754 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
622 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել