211652_close_icon
views-count892 դիտում article-date 14:20 05-06-2014

ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը մեկնում է Մինսկ

Հունիսի 5-ից-6-ը Բելառուսի Մինսկ քաղաքում կկայանա ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների Խորհրդի 36-րդ նիստը, որտեղ կքննարկվեն միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, միջազգային բնույթի կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության հակազդման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ տեսակի հանցավորության դեմ պայքարի հարցեր, որոնք մտնում են ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների իրավասության մեջ: ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների միջև կստորագրվի արձանագրություն` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցավորության հակազդման վերաբերյալ համագործակցության մասին: ԱՊՀ մասնակից երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի 36-րդ նիստի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը, տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Գուրգենի Հակոբյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր