Ինքնաշեն ատրճանակ` գերեզմանոցում
Ոստիկանության Ապարանի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ապարան քաղաքի գերեզմանոցի տարածքում զենք է թողել ու հեռացել:
Մեկնած օպերատիվ խումբը գերեզմանոցի տարածքից հայտնաբերել է պոլիէթիլային տոպրակի մեջ փաթաթված ինքնաշեն ատրճանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]