ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայաստանը ներկայացրեց Սանկտ Պետերբուրգում կազմակերպված համաժողովին
Մայիսի 26-30-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ Փորձաքննությունների քաղաքային կենտրոնի կողմից կազմակերպվող 12-րդ միջազգային համաժողովը:
Համաժողովին հրավիրված էր 32 երկիր ներկայացնող 180 մասնակից: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանը, տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը և ԼՂՀ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Բաբայանը:
Համաժողովը բացեց Փորձաքննությունների քաղաքային կենտրոնի նախագահ Ալեքսանդր Մոսկալենկոն, այնուհետև ելույթներ ունեցան Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Հնչեցին նաև ելույթներ տարբեր խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Համաժողովը բաղկացած էր երկու մասից:
Առաջինը՝ ընդհանուր, որտեղ ելույթ ունեցավ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանը: Երկրորդ հատվածում ելույթներ ունեցան նաև տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը և ԼՂՀ «Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ Բաբայանը: Քննարկումներ ծավալվեցին տեխնիկական անվտանգության բնագավառում, Մաքսային միության երկրների միասնական մոտեցման վերաբերյալ, ինչպես նաև առանձնազրույցներ` Տաջիկստանի և Ղազախստանի ներկայացուցիչների հետ:
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության Արտադրության անվտանգության հսկողության կոմիտեի նախագահի տեղակալ Դաուլետ Նուկենովիչի հետ համաձայնություն ձեռքբերվեց 2014 թ. երկրորդ կիսամյակում «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների համար կազմակերպել ուսուցման և վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև հետագայում խորացնել համագործակցությունը տեխնիկական անվտանգության բնագավառում: