211652_close_icon
views-count937 դիտում article-date 13:38 04-06-2014

Ցանկապատի վրայով անցնելով` օրեր անց հայտնվել է ոստիկանությունում

Մայիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1960 թ. ծնված Մերուժան Ա.-ն և հաղորդում տվել, որ ցանկապատի վրայով անցնելով` Նոր Խարբերդի իր հողամասից գողացել են 100 մմ տրամաչափի մետաղյա 6 խողովակ, տարբեր չափերի և կառուցվածքների մետաղյա ճաղավանդակներ և «ՊԱԶ» ավտոբուսի 2 անվահեծ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը: Գողոնն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր