1515 դիտում
10:49 04-06-2014
ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատարն ընդունել է ՀՀ ԱԳՆ-ի կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
Հունիսի 1-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, որին ներկա էր նաև Արցախի Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանը:
Ողջունելով հյուրերին՝ բանակի հրամանատարն անդրադարձել է պաշտպանության բանակի առջև դրված խնդիրներին, հայկական և ադրբեջանական ուժերի ու միջոցների հարաբերակցությանը, խոսել առաջնագծի ամրացման ուղղությամբ իրականացված ինժեներական աշխատանքների, ամրակառույցների ու արգելափակոցների մասին և բազմակողմանի վերլուծության ենթարկել վերջերս հակառակորդի նախաձեռնած հետախուզադիվերսիոն գործողությունները:
Հանդիպման վերջում Մովսես Հակոբյանը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ վերջիններս դիվանագիտական ճակատում կարող են հանգիստ գործել, քանի որ պաշտպանության բանակը իրականացրել և շարունակում է պատվով իրականացնել իր առջև դրված խնդիրները:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
1343 դիտում
23:59 31-05-2014
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին և ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
2838 դիտում
20:25 01-03-2017
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին
1877 դիտում
17:25 23-07-2016
Բակո Սահակյանն ընդունել է ԼՂՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմին
Այս բաժնից
1300 դիտում
22:14 07-02-2025
Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի
667 դիտում
21:57 07-02-2025
ՄՔԴ-ն դատապարտել է իր աշխատակիցների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Թրամփի հրամանագիրը
655 դիտում
19:46 07-02-2025
Կարսում ավարտվել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները