211652_close_icon
views-count2739 դիտում article-date 20:25 01-03-2017

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները դարձել են ավանդական եւ կրում են պարբերական բնույթ՝ կարեւորելով դրանց նշանակությունը ԼՂՀ եւ ՀՀ արտաքին քաղաքական ոլորտում փոխգործակցության խորացման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության անկախության ճանաչման գործընթացում ունեցած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգի մի խումբ դիվանագետների պարգեւատրել է ԼՂՀ պետական պարգեւներով:

Նմանատիպ նյութեր