211652_close_icon

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին և ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին

views-count1367 դիտում article-date 23:59 31-05-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 31-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականության այլ ուղղությունների, ինչպես նաեւ մեր հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին: Երկրի ղեկավարը կարեւորել է նման հանդիպումները` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները եւ մեր համատեղ քայլերը:

Նմանատիպ նյութեր