Պուտինն ու Մերկելը կհանդիպեն հունիսի 6֊ին՝ Նորմանդիայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպելու են հունիսի 6֊ին՝ Նորմանդիայում։
«Հանդիպումը տեղի կունենա հունիսի 6֊ի առավոտյան՝ մինչ պաշտոնական միջոցառումների սկիզբը»,֊ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է INERFAX-ը։
Կլեմլի մամլո ծառայությունում նշել են, որ երկկողմ հանդիպման նախօրեին Պուտինն ու Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։