211652_close_icon
views-count2060 դիտում article-date 16:33 22-05-2014

Արքայազն Չարլզը Նորմանդիայում մտադիր չէ հանդիպել Պուտինի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Նորմանդիայում մտադիր չէ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է The Daily Express-ը։ Հունիսի 6-ին Ֆրանսիայում կայանալու է Նորմանդական գործողության 70-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա կլինեն աշխարհի շատ երկրներից ժամանած առաջնորդներ և պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Պուտինը և արքայազն Չարլզը։ Սակայն Քլարենս֊հաուսի մամլո քարտուղարը հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի արքայազնի և Ռուսաստանի նախագահի միջև ուղիղ հանդիպում չի լինելու։ Ինչպես նշել է Չարլզի մամլո քարտուղարը, արքայազնը արարողությունը լքելու է «անմիջապես դրա ավարտից հետո»։

Նմանատիպ նյութեր