ՃՏՊ՝ Հնդկաստանում․ զոհվել է գյուղատնտեսության զարգացման նախարարը
Հնդկաստանում ավտովթարի հետևանքով զոհվել է գյուղատնտեսության զարգացման նախարար Գոպինատհրաո Մունդեն։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
Ավտովթարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Նյու֊Դելիում՝ Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանի ճանապարհին, որտեղից նա պետք է մեկներ Մումբայ։ Ըստ նախնական տվյալների՝ նրա մեքենան բախվել է մեկ այլ մեքենայի։
Տուժած նախարարին տեղեփոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։
Ներկայումս պարզվում են ՃՏՊ֊ի հանգամանքները։