211652_close_icon
views-count22286 դիտում article-date 10:21 03-06-2014

Խոշոր ավտովթար Կարմիր խաչի մոտ. BMW-ն 200 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջվել է. վարորդն ու 3 ուղևորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 SM 868 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Աշտարակի խճուղում՝՝ Կարմիր խաչի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ կողաշրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչներ, 20-ամյա Մանուկ Պետրոսյանը, 21-ամյա Հունան Ջանազյանը, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի բնակիչ, 24-ամյա Գևորգ Ֆիլիպոսյանը և Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցի բնակիչ, 22-ամյա Գևորգ Սարգսյանը, ովքեր ծայրահեղ ծանր վիճակում օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության մի քանի բրիգադներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ բոլորն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Վթարի վայր է ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարաության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Զննությամբ ավտոմեքենայից դուրս ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Գ. Սարգսյանի վարորդական իրավունքի վկայականը և մեքենայի տեխնիկական անձնագիրը, իսկ դեպքի վայրում մի քանի հոգի ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երբ վիրավորներին դուրս էին բերում ավտոմեքենայից, վարորդը եղել է Գ. Սարգսյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս սովորում է Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր