211652_close_icon
views-count2456 դիտում article-date 01:14 03-06-2014

Ադրբեջանցիների հերթական վայրահաչոցներն` Արցախ ժամանած Ռուսաստանի սպորտային լրագրողների դեմ

Մայիսի 31-ին Միջազգային սիրողական լիգայի (IAFA) կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցակցվել է ամենամյա ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցել են նաև Ռուսաստանի սպորտային լրագրողներից կազմված երկու թիմ: Բնականաբար, ադրբեջանցիները խոցվել են և ֆուտբոլային մրցաշարը որակել են, որպես պրովոկացիա ՝ ուղղված իրենց և հերթական վայրահաչոցներն, այս անգամ ուղղել են նրանց դեմ: [url=http://vesti.az/news/205831#ad-image-2]Vesti.az[/url]-ը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ռուս լրագրողներին «սև ցուցակ մտցնել»: Նշենք, որ ռուսական թիմերի կազմում Արցախ են ժամանել ` Eurosport ալիքի մարզական մեկնաբան Իգոր Կատիմանովը, НТВ Плюс հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանները Նոբել Առուստամյանը, Միխայիլ Մոսակովսկին և Ֆիլիպ Կուդրյավցևը, Радио спорт-ի մեկնաբան Ռոման Շերբան, Sportbox կայքի մարզական լրագրող Մաքսիմ Ալլանազարովը, Ридус գործակալության լրագրող Մաքսիմ Կորոտինը, ինչպես նաև լրագրողներ Մաքսիմ Խորոշինը, Սեմյոն Վասիլևը և Սամվել Առուստամյանը:

Նմանատիպ նյութեր