2380 դիտում
18:12 02-06-2014
ԵՄ ֆինանսավորմամբ ՀՀ ՊԵԿ-ին աջակցող «Թվինինգ» ծրագիրն ավարտեց առաքելությունը Հայաստանում
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Պետական եկամուտների կոմիտեին ՀՀ-ում մաքսային հսկողության բարելավված ընթացակարգեր մշակելու և իրականացնելու գործում» Թվինինգ ծրագիրն ավարտել է առաքելությունը, փակման պաշտոնական արարողությանը ներկայացվել են երկամյա համագործակցության արդյունքները և ձեռքբերումները: Երկամյա գործունեության ընթացքում Թվինինգը հիմնականում նպատակաուղղված էր Հայաստանի մաքսային ծառայության՝ միջազգային չափանիշներին համահունչ զարգացմանը կայուն աջակցություն ցուցաբերելուն:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանն, արդյունավետ գնահատելով ծրագրի կատարումը, շեշտադրել է արդյունքներն ու ձեռքբերումները. «Մաքսային համակարգի բարեփոխումներն իրականացվում են տարբեր ուղղություններով, մասնավորապես մաքսային ընթացակարգերի պարզեցում, բիզնեսի համար շահավետ պայմանների ստեղծում, էլեկտրոնային հայտարարագրման և վճարումների համակարգի, ինչպես նաև «Կանաչ ուղու» ամբողջական ներդրում: Նշված ուղղություններով արդեն իսկ նկատվում է զգալի առաջընթաց, սակայն, հաշվի առնելով մաքսային վարչարարության կատարելագործման պարբերական անհրաժեշտությունը, մենք շարունակում ենք համակարգի գործունեության չափանիշներն ու ընթացակարգերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Իրականացված բարեփոխումներում լուրջ ներդրում է ունեցել նաև Եվրոպական Միությունը` խորհրդատվական տարբեր գործիքների միջոցով»:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծել է, որ ԵՄ շարունակում է հավատարիմ գործընկեր մնալ Հայաստանի համար. «Մաքսային Թվինինգ ծրագիրը հաջողությամբ է իրականացվել, փորձագետների կողմից այն 100 տոկոսանոց արդյունքով է գնահատվել: Կարող եմ ասել, որ սա գերազանց գնահատական է»:
ՀՀ ֆինանսների նախարարության արտաքին տնտեսական գործունեության մոնիտորինգի և վիճակագրության վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքերով` Թվինինգ ծրագրում, որն իրականացվում էր եվրոպական երկու մաքսային մարմինների` լիտվա-ֆիննական կոնսորցիումի կողմից, ընդգրկվել են ոլորտի հիմնական ուղղությունները` օրենսդրության արդիականացում, հսկողության ընթացակարգերի պարզեցում և կատարելագործում, ռիսկերի կառավարում, ՏՏ համակարգի զարգացում, գործարար միջավայրի բարելավում և լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրում: Ծրագրի ընթացքում անցկացվել է 45 աշխատաժողով և 7 ուսուցողական այց, որոնց մասնակցել է մաքսային ծառայության 222 աշխատակից: Մշակվել է նաև գործողությունների 3 ծրագիր և ճանապարհային 10 քարտեզ, որոնք ներառում են միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ՝ ուղղված մաքսային ծառայության արդիականացմանը:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1722 դիտում
14:37 03-05-2017
ԵՄ Թվինինգ ծրագիրն ավարտվել է. ներդրումների ներգրավման եվրոպական փորձը փոխանցվել է հայաստանյան իրավասուներին
1138 դիտում
12:40 22-10-2014
Դեսպան Անրի Ռենոն ավարտեց Հայաստանում դիվանագիտական իր առաքելությունը
1399 դիտում
09:13 01-09-2021
Վաշինգտոնն ավարտեց Աֆղանստանում իր առաքելությունը. արդյունքներ և հետևանքներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1297 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով