718 դիտում
16:39 02-06-2014
Տնտեսվարողներին պետք է բացատրեք, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն է, այլ պահանջները կատարելը. Երևանի քաղաքապետ
Այսօր՝ հունիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ սահմանված ժամանակացույցի համաձայն, մայիսի 25-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին ավարտվել են փոսալցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներ տանել մայրաքաղաքի ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկի ուղղությամբ և ընթացքի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:
Կոմիտասի անվան զբոսայգու տարածքի բարեկարգման աշխատանքների մասով զեկուցվել է, որ Կոմիտասի անվան թանգարանի հարակից տարածքում նշված աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, իսկ զբոսայգու մնացած տարածքի բարեկարգման համար պատրաստվել են նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ հսկողությունը: Պարտավորություններից խուսափող կամ թերի կատարող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արձանագրությունների կազմմանը զուգահեռ տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանել:
«Տնտեսվարողներին պետք է բացատրեք, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն ու հնարավորին շատ արձանագրություններ կազմելն է, այլ Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը, որը պարտադիր է մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուրի համար: Ընդ որում, հատուկ շեշտեք, որ մեզ համար կարևորը հարակից տարածքները բարեկարգ տեսնելն է, այլ ոչ թե տուգանելը: Վերջին հաշվով նաև բացատրեք, որ տուգանք մուծելու փոխարեն նույն այդ գումարը կարելի է ծախսել հենց բարեկարգման ուղղությամբ, ինչը կարծում եմ շատ ավելի լավ կընկալվի բոլորի կողմից»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
4054 դիտում
20:22 04-02-2019
Ռոնալդո. Բացատրեք, ինչո՞ւ են ամերիկյան ֆուտբոլ անվանում, եթե այնտեղ ոտքով չեն խաղում
1806 դիտում
14:07 08-05-2014
Մեղադրանքը` սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ
1914 դիտում
13:12 16-06-2014
Մեղադրանքը` սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը
Այս բաժնից
661 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
640 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
523 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել