211652_close_icon
views-count1171 դիտում article-date 22:12 28-01-2025

Այդ ապուշներին ԵՄ-ից բացատրում են, որ մենք ձեզ չենք սպասում. բացատրեք՝ դա ինչ է նստելու մեզ վրա. Արամ Մանուկյան. News.am

Ժամանակի զգացողությունը, ճիշտ պահին անհրաժեշտ քայլի գնալ քաղաքական մտահորիզոնի խոհեմության հաշվարկի լավագույն գործիք է. այսօրվա իշխանությունների մոտ խիստ բացակայում է ժամանակի զգացողությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկ սկսելուն:


«Այդ հակառուսականության հիվանդագին դրսևորումները, որ այսօր գնում է, կարող է նույնիսկ արդարացված են, հիմքեր էլ ունեն արդարացված լինելու, բայց Ռուսաստանին խփել թիկունքից այն ժամանակ, երբ Ռուսաստանը ծանր վիճակի մեջ է Ուկրաինայի պատերազմում, արդարացման բան չկա: Այս ընթացքում, երբ որ դու սկսում ես նեղ վիճակում գտնվող քո պարտնյորին թիկունքից խփել, դա ավելի վատ է դիտարկվում, քան եթե դու այդ գործընթացը անեիր մինչև այդ։

ԵՄ-ի հետ կապված, մենք միշտ նպաստել ենք, և ուզեցել ենք, գոնե մեր կուսակցությունը միշտ եվրոպական է եղել, Թուրքիայի ճանապարհով ԵՄ գնալը, ապրանքների փոխանակությունը, այդ արժեքներին ընդունելը մեր երազն է եղել: Բայց գնալ այդ քայլին այն ժամանակ, երբ ԵՄ-ն ոչ միայն չի կարող քեզ ընդունել, չի ուզում ընդունել, այլ ԵՄ-ն այնպիսի վիճակում է, որ իրենք են փակում իրենց դարպասները այսօր, որովհետև իրենք այլևս ընդլայնվելու ծրագիր չունեն։ Իրենք այլևս չեն կարողանում Հունաստանի, Կիպրոսի, եվրոպական մնացած երկրների դարդը քաշել, խնդիրները լուծել: Իրենք հստակ ասում են, որ փակ է այսօր ԵՄ մտնելու ճանապարհները։ Թուրքիան 20 տարի խնդրում է, բոլոր կանոնները պահպանում է, բայց չի մտնում։

Այսօրվա էներգետիկ վիճակը, Ամերիկայի հետ լուրջ կոնֆլիկտները, որ հասունանում է, ԵՄ-Ռուսաստան բախումը ամենևին որևէ երկրի շանս չի տալու մտնել Եվրամիություն։ Այսինքն, այդ ցանկությունները կարող է ներկայացվել որպես իրականություն, որպես ռեալություն, դա անմեղսունակություն է։ Մանկապարտեզի, դպրոցի երեխան չի կարող այսպիսի քայլեր անել այս ժամանակ։ Այն երկրները, որոնք արհեստածին մղվեցին դեպի ԵՄ, բոլորը շատ վատ վիճակում են։ Դա Ուկրաինան էր, Մոլդովան, Վրաստանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Նմանատիպ նյութեր