Աֆղանստանում պայթյունի հետևանքով գրանցվել է 3 զոհ
Աֆղանստանի արևելքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 3 թուրք ինժեներ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով Նանգարհարի նահանգապետի մամլո քարտուղարին։
«Մահապարտ ահաբեկիչը մոտոցիկլի պայթյուն է իրականցրել ավտոբուսի մոտ, որում գտնվում էին ինժեներները»,֊ բացատրել է նա։
Միաժամանակ թուրք քաղաքական գործիչը հաստատել է, որ զոհվածները Թուրքիայի քաղաքցիներ էին։