211652_close_icon
views-count1557 դիտում article-date 23:42 02-05-2014

Աֆղանստանում սողանքի հետևանքով գրանցվել է 350 զոհ․ ՄԱԿ

Աֆղանստանի հյուսիս֊արևելքում սողանքի հետևանքով գրանցվել է ավելի քան 350 զոհ։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Այսօր համապատասխան հայտարարություն է արել Քաբուլում ՄԱԿ֊ի ներկայացուցիչ Արի Գիատանիսը։ Ըստ նրա խոսքերի՝ ՄԱԿ֊ի աշխատակիցները տեղի իշխանությունների հետ համատեղ աշխատանքներ են իրականացնում։ Սողանքը գրանցվել է այսօր լեռնային Հոբո Բարիք գյուղում։ 7 մարդու հաջողվել է փրկվել, մյուսները համարվում են անհետ կորած։

Նմանատիպ նյութեր