Աֆղանստանում ահաբեկչական պայթյունի հետևանքով կա առնվազն 20 զոհ, 30 վիրավոր
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ահաբեկչական պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ևս 30 հոգի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ահաբեկիչների կողմից պայթյունն իրականացվել է ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ:
Զոհերի մեջ կան նաև ոստիկաններ, ովքեր այդ պահին տարածքում ծառայություն են կատարել: