Աբխազիայի նախագահի հրաժարականի մասին լուրերը հերքվել են
Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հերքել է այն տեղեկությունները, թե հրաժարական է տվել երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբը:
«Նա հրաժարական չի տվել, դա լրիվ ապատեղեկատվություն է, այն ինչ հիմա ասում են: Ոչ մի հրաժարական հիմա չկա»,-ասելէ Լակերբայան:
Անվտանգության խորհրդի քարտուղար Նուգզար Աշուբան ևս հերքել է նախագահի հրաժարականի մասին լուրերը:
«Անկվաբը ոչ մի հրաժարականի դիմում չի տվել: Ինչ անենք, թե ով ինչ է հաղորդել և ինչ է ցանկանում»,- ավելացրել է Աշուբան: