«Թուրքական հոսք» նախագծի շուրջ բանակցությունները սառեցվել են
Թուրքիան վերջնականապես սառեցրել է «Թուրքական հոսք» նախագծի շուրջ ընթացող բանակցությունները: Այդ մասին այսօր հայտնել է թուրքական Hurriyet թերթը՝ հղում անելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իր իրազեկ աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ պատճառը եղել է այն, որ կողմերը չեն կարողացել գազատարի շինարարության մանրամասների, ինչպես նաև ռուսական գազի սակագնի մասին պայմանավորվել:
«Թուրքական հոսք» գազատարը պետք է անցկացվեր Սև ծովի հատակով, իսկ հզորությունը՝ 63 մլրդ խմ գազ: