«Ճանապարհորդական ակումբը» հրավիրում է
Հունիսի 7-ին “Ճանապարհորդական ակումբը” հրավիրում է մասնակցելու ճանաչողական շրջագայության Արագածոտնի մարզում:
Ուղղությունը՝ Երևանից Սաղմոսավանք, Օհանավանք, Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցի, Տառերի պուրակ:
Մեկնարկը՝ Երևանից ժամը 9:00-ին, Հանրապետության հրապարակից:
Կուղևորվենք Արագածոտնի մարզ: Կայցելենք Սաղմոսավան գյուղ, որտեղ կանցկացվի մշակութային էքսկուրսիա՝ Սաղմոսավանքում: Այնուհետև էքսկուրսիան կշարունակվի Օհանավանքում և Մուղնիի Սբ. Գևորգ եկեղեցում: Այնուհետև կուղևորվենք Տառերի պուրակ, ուր կծանոթանանք դրանց ստեղծման պատմությանը: Ինչպես նաև Երևանից Ապարան տանող ճանապարհին` «Տառերի պուրակի» մոտ գտնվող բլրի վրա տեղադրված է 33 մետր բարձրությամբ մետաղական խաչ, որը ունիկալ է իր տեսակի մեջ:
Մասնակցության արժեքը կազմում է ընդամենը 4000 դրամ:
Արժեքում ներառված են՝
• հարկերը
• ճանապարհածախսը
• սնունդ
• էքսկուրսավարի ծառայությունները
«Ճանապարհորդական Ակումբ»
Հեռ՝ +374 99 77 44 45
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3, 5-րդ հարկ, 513 սենյակ:
Վեբ՝ www.uniprojects.org