211652_close_icon
views-count5732 դիտում article-date 10:43 31-05-2014

Միջադեպ՝ գեներալ Մանվելի և Հասմիկ Պողոսյանի միջև. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետականի վերջին նիստերից մեկի ժամանակ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել գեներալ Մանվել Գրիգորյանի եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ կապված։ Երբ նախարար տիկինն իրեն բնորոշ ցայտնոտային վիճակներում է եղել և անտեսել գեներալին, վերջինս զարմացած կողքինից ճշտել է. «Էսի մեր կուլտուրայի մինիստրը չէ՞ր»։ Դրական պատասխանից հետո գեներալն էլ ավելի բարձր տոնով ասել է. «Է, բա կուլտուրայի մինիստրը բարևելու կուլտուրա էլ չունի՞»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր