211652_close_icon
views-count1500 դիտում article-date 22:52 30-05-2014

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում՝ մայիսի 29-ից 30-ը

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 29-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, գողության 19 դեպքից` 11-ը, խարդախության` 15, մաքսանենգության` 3, կողոպուտի, յուրացման և խուլիգանության 1-ական դեպքերը բացահայտվել են: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր