Բակո Սահակյանն ընդունել է Մուրացանյան օրերին նվիրված տոնակատարությունների մասնակիցներին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 30-ին ընդունել է Մուրացանյան օրերին նվիրված տոնակատարությունների մի խումբ մասնակիցների:
Նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում` ինչպես մեր գրականության եւ մշակույթի զարգացման, այնպես էլ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից: Բակո Սահակյանն անգնահատելի է համարել գրականության դերն ազգային արժեքների պահպանման եւ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում` հավելելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում այս ոլորտին:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք: