Բակո Սահակյանն ընդունել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումի մասնակիցներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 29-ին ընդունել է <<Խաղաղություն Արցախին>> խորագրով <<Հակոբ Գյուրջյան>> քանդակագործության միջազգային երրորդ սիմպոզիումի մասնակիցներին:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ այս միջազգային միջոցառումն Արցախի կյանքում արդեն դարձել է ավանդական, ինչն իր ուրույն դերակատարությունն ունի մեր հանրապետությունում քանդակագործության եւ մշակույթի զարգացման գործում՝ արվեստի միջոցով նպաստելով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը եւ նրանց միջեւ մշակութային երկխոսության հաստատմանը:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: