1435 դիտում
15:30 30-05-2014
«Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությունում Հայաստանի ձեռքբերումները
Ս. թ. մայիսի 21–22-ը Մինսկում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությունը, որին մասնակցել է 9 պետություն՝ 77 հրատարակություններով:
«Գրքարվեստ» միջազգային ամենամյա մրցույթը կազմակերպվում է 2004 թվականից ԱՊՀ երկրների պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրատարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության խորհրդի կողմից` Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) աջակցությամբ:
«Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությանը Հայաստանը ներկայացրել է ինը գիրք. հետևյալ անվանակարգերում հինգ գիրք արժանացել է առաջին մրցանակի, մեկ գիրք՝ Երկրորդ մրցանակի, մեկ գիրք՝ Նոմինանտի դիպլոմի և մեկ գիրք էլ՝ Ժյուրիի հատուկ մրցանակի:
Ս. թ. մայիսի 30-ին, ժամը 12։00-ին ՀՀ մշակույթի նախարարությունում ԱՊՀ մասնակից-պետությունների «Գրքարվեստ» միջազգային XI մրցանակաբաշխությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը, «Արևիկ» ՓԲԸ- ի փոխտնօրեն Սմբատ Գյուրջյանը, «Փրինթինֆո» ՍՊԸ-ի փոխտնօրեն Մկրտիչ Կոշեցյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, «Էդիտ պրինտ» ՍՊԸ-ի հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը, «ՎՄՎ Պրինտ» ՍՊԸ-ի տնօրեն Վահրամ Մնացականյանը, «Զանգակ-97» հրատարակչությունում տպագրված՝ «10 հայ ականավոր թագուհիներ» գրքի հեղինակ՝ Արտակ Մովսիսյանը:
Նմանատիպ նյութեր
801 դիտում
15:50 29-10-2015
Հայաստանը «Բաց կառավարման գործընկերության» միջազգային մրցանակաբաշխությունում արժանացել է բարձր մրցանակի
1820 դիտում
18:12 27-02-2016
«Գրքարվեստ» ամենամյա մրցույթում ԵՊՀ հրատարակչությունը մրցանակներ է ստացել մի քանի անվանակարգերում
3316 դիտում
23:55 05-08-2021
ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» ամենամյա մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
610 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
595 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
475 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել