Բախումներ՝ ԿԱՀ֊ում․ կան զոհեր
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում տեղի ունեցած բախումների հետևանքով գրանցվել է ավելի քան 2 զոհ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Բուրունդիի խաղաղապահները կրակ են բացել ամբոխի ուղղությամբ՝ պահանջելով լքել երկիրը։
Միջադեպը գրանցվել է եկեղեցու դեմ հարձակման ցույցի երկրորդ օրը։
Նշենք, որ չորեքշաբթի օրը՝ Բանգիի մուսուլմանական շրջանում գտնվող եկեղեցում սպանվել էր ավելի քան 10 մարդ։