ԿԱՀ֊ում ծայրահեղականների հարձակման հետևանքով գրանցվել է ավելի քան 20 զոհ
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում նռնակների պայթյուններ են որոտացել, որի հետևանքով գրանցվել է ավելի քան 20 զոհ և 11 վիրավոր, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Ռումբի պայթյունն իրականացվել է ծայրահեղականների կողմից մայրաքաղաքի Կանգո թաղամասում անցկացվող մահվան արարողության թափորի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է երկրի հասարակական անվտանգության նախարար Վանգաո Կիզիմալեն։