ԿԱՀ֊ում իսլամիստները մարդկանց ողջ֊ողջ այրել են
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում իսլամիստները ողջ֊ողջ այրել են 13 մարդու։ Այս մասին այսօր հայտնել է France Presse գործակալությունը։
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է «Սելեքա» իսլամիստական խմբավորման կողմից։
Այդ զինված մարդիկ այս շաբաթ գրավել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Դիսքա գյուղը։ Նրանք շրջափակել էին բնակիչներին։ Ապա նրանց քշել տներից մեկը և այրել՝ պանեշելով լուսամուտները և դռները։