1411 դիտում
13:29 30-05-2014
Սիրահարների այգում տեղի կունենա «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգ
Մայիսի 31-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի սիրահարների այգում մեկնարկում է «Եղիր ազատ առանց ծխախոտի» խորագրով համերգային ծրագիրը, որն իրականացվում է «Առանց ծխախոտի միջազգային օրվա» շրջանակներում:
Համերգին կմասնակցեն հայ հայտնիները և կոչ կանեն երիտասարդներին վարել առողջ ապրելակերպ ու զերծ մնալ վնասակար սովորություններից:
Միջոցառման նպատակն է ցույց տալ, որ ծխելը այլևս նորաձև չէ, և հակառակը, նորաձև է չծխելը:
Ամեն տարի՝ մայիսի 31-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է «Առանց ծխախոտի միջազգային օրը», քարոզում թողնել ծխելը, ներկայացնում ծխախոտի բերած վտանգներն ու հիվանդությունները: «Առանց ծխախոտի միջազգային օրը» նշվում է 1987 թվականից: Հայաստանի Հանրապետությունը 2004թ. միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիային, որից հետո ընդունվել է «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը, որով արգելվում է ծխելը հանրային տրանսպորտում, առողջապահական, կրթական և մշակութային վայրերում։
Միջոցառման աջակիցն է Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը, որը ՀՀ նախագահի կողմից ընտրվել է որպես գործընկեր կազմակերպություն։
Կազմակերպիչ՝ «Եղիր Տեղեկացված» ՀԿ և THE LABORATORY, Գործընկեր` «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ:
Համերգին մասնակցելու են՝ Հասմիկ Կարապետյանը, Նարինե Դովլաթյանը, Կիմ Գրիգորյանը, DJ Serjo-ն, DJ Vakcina-ն, The Band-ը, DerHova-ն, Eva-ն։
Համերգը վարելու է Արտավազդ Ամիրյանը:
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
19:52 05-06-2018
«Երևանյան ամառ 2018». Սիրահարների այգում անցկացվել է «Ես և բնությունը» խորագրով բնասիրական դիմակահանդես
1973 դիտում
10:36 01-06-2014
Ծխելու դեմ պայքար Սիրահարների այգում՝ երիտասարդներին հասանելի լեզվով
Այս բաժնից
298 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
307 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել
346 դիտում
17:18 15-11-2024
Մեր հանրապետությունում չպետք է լինեն մարդիկ, որոնք իրենց արտոնյալ զգան. ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ