211652_close_icon
views-count840 դիտում article-date 12:13 30-05-2014

Կամավոր հանձնել են զենք-զինամթերք

Օրերս 1970 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան և 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** 1963 թ. ծնված Հայկ Ս.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 54, 5.45 մմ տրամաչափի 175 փամփուշտ և երկու դատարկ պահունակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** 1960 թ. ծնված Վանիկ Ա.-ն օրերս ոստիկանության Ապարանի բաժնում կամավոր հանձնել է լուսարձակող ազդանշանային սարք /ռակետնիցա/ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 94 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր