2417 դիտում
00:36 30-05-2014
Գերմանիա-1974. 20 տարի և 3 օր անց...
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին հաշված օրեր են մնացել: Հունիսի 12-ին Բրազիլիայում կմեկնարկի աշխարհի 20-րդ առաջնությունը: Մինչ այդ SHAMSHYAN.COM-ը Ձեր ուշադրությանը կներակայացնի աշխարհի առաջնությունների պատմությունը:
[url=https://shamshyan.com/hy/article/13891/]Ուրուգվայ 1930[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/13972/]Իտալիա 1934[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14096/]Ֆրանսիա 1938[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14601/]Բրազիլիա 1950[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14831/]Շվեյցարիա 1954[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/14857/]Շվեդիա 1958[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/15083/]Չիլի 1962[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/15213/]Անգլիա 1966[/url]
[url=https://shamshyan.com/hy/article/15825/]Մեքսիկա 1970[/url]
[b]Գերմանիա 1974[/b]
Ամեն հաջորդող աշխարհի առաջնություն իր հանդեպ հրավիրում էր ավելի մեծ հետաքրքրություն, քան նախորդը: Այդ առումով բացառություն չներկայացրեց ԳՖՀ-ում կայացած 1974 թ. աշխարհի առաջնությունը: Արևմտագերմանական քաղաքների մարզադաշտերում ներկա գտնվեցին ռեկորդային` 1լն 881 հազար հանդիսականներ: Առաջնության հանդիպումները հեռարձակվեց աշխարհի շուրջ հարյուր երկրներում:
Ռեկորդային էին նաև առաջնությունից ստացված եկամուտները: Կազմակերպիչների շահույթը կազմեց մոտ 31 մլն դոլլար:
Ընտրական փուլին թիմերի մասնակցության առումով նույնպես ռեկորդային էր` 99 հավաքականներ: Եզրափակիչ փուլին սովորականի նման մասնակցեցին 16 հավաքականներ, որոնք ներգրավվեցին պայքարելու աշխարհի նորաստեղծ գավաթի համար: Նոր գավաթը պատրաստվեց ոսկուց` իտալացի գեղանկարիչ Սիլվիո Գազանիգայի կողմից և կշռեց 5 կգ:
Փոփոխվեց նաև առաջնության մրցակարգը: Առաջին փուլում թիմերը բաժանվեցին չորս խմբի: Հետագայում խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած 8 թիմեր կազմավորեցին երկու խումբ: Երկրորդ տեղերը գրաված թիմերը մրցեցին 3-րդ տեղի համար պայքարում, իսկ խմբերի հաղթողները պետք է աշխարհի առաջնության հաղթողին վիճարկեին եզրափակիչում:
Նախքան առաջնության մեկնարկը հաղթողի հավանական թեկնածուներ էին համարվում ԳՖՀ-ի և Բրազիլիայի ընտրանիները, սակայն նախնական փուլում իրենց ցուցադրած խաղով նրանք առանձնակի տպավորություն չթողեցին: Բրազիլացիները առաջին երկու խաղերում չկարողացան խոցել մրցակիցների դարպասները: Սակայն երրորդ խաղում կաշվե գնդակի «կախարդները» 3:0 հաշվով առավելության հասան Զաիրի հավաքականի նկատմամբ և խմբում գրավեցին երկրորդ տեղը, իսկ երկրորդ խմբի հաղթողը դարձավ Հարավսլավիայի ընտրանին:
Բավականին համեստ մեկնարկեցին նաև տանտերերը: Սկզբում նրանք մեծ դժվարությամբ առավելության հասան Չիլիի հավաքականի նկատմամբ, այնուհետև երեք անխատասխան գնդակ ուղարկեցին Ավստրալիայի ոչ ուժեղ հավաքականի դարպասը, իսկ ահա երրորդ խաղում 0:1 հաշվով զիջեցին ԳԴՀ-ի հավաքականին: Բայց առաջին երկու հաղթանակների շնորհիվ ԳՖՀ-ի հավաքականը միայն 2-րդ տեղով կարողացավ դուրս գալ հաջորդ փուլ:
Ավելի դիտարժան և հետաքրքիր ֆուտբոլ ցուցադրեցին այն հավաքականները, որոնք մինչ առաջնության մեկնարկը հավանական մրցանակակիրների շարքին չէին դասվում: Դրանք Հոլանդիայի և Լեհաստանի հավաքականներն էին: 1974թ առաջնությունից հետո առաջին անգամ «տոտալ ֆուտբոլ» տերմինը գրանցվեց համաշխարհային ֆուտբոլի բառարանում: Ռինուս Միխելսի գլխավորությամբ Հոլամդիան հրաժարվեց չոր տակտիկական դասավորությունից (4-2-4 և 4-3-3) և նախապատվություն տվեցին նոր ֆուտբոլային խաղաոճին, որը հիմնված էր և զուգակցվում էր խաղային դիրքերի փոփոխության ներդաշնակությամբ: Հոլանդացիները ի դեմս իրենց առաջատար Յոհան Կրուիֆի` ողջ ֆուտբոլային աշխարհին ցուցադրեցին անզուգական և զարմանահրաշ ֆուտբոլ: Առանց Կրուիֆի հոլանդացիները դժվար թե ցուցադրեին այն ֆուտբոլը, որը ցուցադրեցին առաջնության ժամանակ:
[img]http://www.mondopallone.it/home/wp-content/uploads/2013/09/zoff-italia-haiti-1974_thumb.jpg[/img]
Չորրորդ խմբում ընդգրկված էին Իտալիայի, Լեհաստանի, Արգենտինայի և Հաիթիի հավաքակաները: Առաջին տուրում հետաքրքրություն առաջացրեց Իտալիա - Հաիթի հանդիպումը, բայց այն պատճառով, որ խաղին մեծ հետաքրքրություն էր հաղորդել այն հանգամանքը, որ Իտալիայի հավաքականի դարպասապահ Դինո Ձոֆը աշխարհի առաջնությունից առաջ պաշտոնական հանդիպումներում և «Յուվենթուսի» կազմում անընդմեջ անցկացրած խաղերում իր դարպասները անառիկ էր պահել 1097 րոպեների ընթացքում:
Հանդիպումից առաջ Հաիթիի հավաքականի հարձակվող Սանոն խոստացրել էր գրավել Ձոֆի պաշտպանած դարպասը: Ձոֆը ռեկորդը հասցրեց մինչև 1143 րոպեի, քանի որ հանդիպման 46-րդ րոպեին Սանոն պահեց իր խոստումը: Այս խմբում առաջին և երկրորդ տեղերը գրավեցին Լեհասատանի և Իտալիայի հավաքականները:
Կիսաեզրափակիչ մրցաշար դուրս եկած ութ թիմերը բաժանվեցին երկու խմբի: Երկու խմբերում էլ իրադարձությունները ընթացան միևնույն սցենարով: Արդեն երկրորդ տուրից հետո Հոլանդիայի, Բրազիլիայի, ԳՖՀ-ի և Լեհաստանի հավաքականները տոնելով երկուական հաղթանակներ, խմբերում զբաղեցրեցին համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը:
Կիսաեզրափակիչը կազմեցին Հոլանդիա-Բրազիլիա և ԳՖՀ – Լեհաստան զույգերը: Հոլանդիան Նեսկենսի և Կրուիֆի խփած գնդակների շնորհիվ 2:0 հաշվով պարտության մատնեց Բրազիլիային, իսկ ԳՖՀ-ն դժվարին պայքարում, Գերդ Մյուլլերի խփած միակ գնդակի շնորհիվ կարողացավ կոտրել Լեհաստանի հավաքականի դիմադրությունը:
Երրորդ տեղի համար մրցապայքարում հանդիպեցին Բրազիլիան և Լեհաստանը: Ինչպես ամբողջ առաջնության ընթացքում, այնպես էլ վերոնշյալ խաղում լեհերի կազմում փայլեց Գժեգոժ Լյատոն, ով, 76 րոպեին գրավելով բրազիլացիների դարպասը, հաղթանակ բերեց իր թիմին:
[img]http://static.foxsports.com/content/fsc//img/2010/04/06/1974_20100406144340_0_0.JPG[/img]
Եզրափակիչի հանդիպման սկիզբը հավանաբար դարձավ աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ամենադրամատիկը: Հանդիպման մեկնարկային րոպեներին հոլանդացիները գնդակը տեղափոխեցին մրցակցի տուգանային հրապարակ, սակայն Ուլի Հյոնեսը կոպտորեն վայր գցեց Կրույֆին, մրցավարը միանգամից ցույց տվեց 11 մետրանոցի նշակետը: Աշխարհի առաջնությունների եզրափակիչ հանդիպումների պատմության մեջ առաջին անգամ նշանակվեց 11 մետրանոց: 2-րոպեին Նեսկենսը նշակետից չվրիպեց` 0:1:
Գերմանացիները արագ նետվեցին վերականգնելու հաշվի հավասարակշռությունը: Հելցբայնը գնդակով տեղաշարժվեց դեպի մրցակցի դարպասը, սակայն Յանսենը տուգանային հրապարակում տապալեց մրցակցի խղացողին և մրցավարը 11 մետրանոց նշանակեց արդեն գերմանացիների օգտին: Բրայտները դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, իսկ 43-րդ րոպեին Մյուլլերը բարդ դիրքից խոցեց Հոլանդիայի դարպասը և հաղթանակ պարգևեց իր թիմին:
Աշխարհի գավաթը իրենց վերադարձնելու համար գերմանացիներին պահանջվեց ուղիղ 20 տարի և 3 օր: ԳՖՀ-ն դարձավ առաջին հավաքականը, որ տիրացավ աշխարհի առաջնության նոր գավաթին, ինչպես նաև առաջին, որը նվաճեց երկու տիտղոսները` Նիկե աստվածուհու ոսկե արձանիկը և աշխարհի նորաստեղծ գավաթը:
[b]Եզրափակիչ[/b]
07.07.1974
[b] ԳՖՀ - Հոլանդիա` 2:1[/b]
«Օլիմպիաշտադիոն». Մյունխեն
Գոլեր` Նեսկենս 2’ (11մ) – Բրայտներ 25' (11մ), Գ. Մյուլլեր 43'
[b]Հոլանդիա:[/b] Յան Յոնգբլոեդ, Վիմ Սուուրբիր, Վիմ Ռիյսբերգեն, Արի Հան, Ռուդ Կրոլ, Վիմ Յանսեն, Յոհան Նեսկենս, Վիլեմ վան Հանեգեմ. Ջոննի Ռեպ, Յոհան Կրուիֆ, Ռոբ Ռենսենբրինկ
Գլխավոր մարզիչ` Ռինուս Միխելս
[b]Գերմանիա:[/b] Զեպ Մայեր, Բերտի Ֆոգտս, Ֆանց Բեկենբաուեր, Հանս-Գեորգ Շվարցենբեկ, Պաուլ Բրայտներ, Ռայներ Բոնհոֆ, Ուլի Հյոնես, Վոլֆգանգ Օվերատ, Յուրգեն Գրաբովսկի, Գերդ Մյուլլեր, Բերնդ Հոլցենբայն
Գլխավոր մարզիչ` Հելմուտ Շոն
[img]http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/Final1974_GER-HOL.png/300px-Final1974_GER-HOL.png[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1832 դիտում
09:09 09-03-2016
1974 թվականի այս օրը մահացել է Խաչիկ Դաշտենցը
1039 դիտում
17:45 27-10-2023
Խորհրդային միության 1974-78 թթ․ քարտեզները միջնորդները տրամադրել են կողմերին․ Վահան Կոստանյան
Այս բաժնից
1456 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4507 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը
1402 դիտում
21:23 19-11-2024
Պատանի սուսերամարտիկները նվաճել են 4 մեդալ