211652_close_icon
views-count673 դիտում article-date 19:35 29-05-2014

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն

2014թ. հունիսի 8-ին թվով 59 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուները, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ինքնաբացարկի դիմում կարող էին ներկայացնել մինչև ս.թ մայիսի 29-ը` ժամը 18.00-ն: ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավար առաջադրված 99 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 33-ը. գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու: Ավագանու անդամի թեկնածու առաջադրված 207 քաղաքացիներց ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 19-ը. գրանցվել է ավագանու անդամի 188 թեկնածու: Այսպիսով` 2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 17-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 20-ում` 2 թեկնածու և 3-ում` 3 թեկնածու: 2014թ. հունիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 8 տեղական հասարակական կազմակերպություն` ընդհանուր առմամբ 126 դիտորդով:

Նմանատիպ նյութեր