3125 դիտում
14:45 21-11-2018
ԱՄՆ դեսպանության պաշտոնյաները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ դիտարկում են ընտրական աջակցությունը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը նոյեմբերի 21-ին հանդիպում ունեցան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, կողմերը քննության առան դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ ապահովվող ԱՄՆ աջակցությունը և համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, այդ թվում 2018թ. սեպտեմբերին ստորագրված 8 միլիոն ԱՄՆ դոլարի ընտրական աջակցության քառամյա համաձայնագիրը:
Այս նոր՝ 8 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիրը համալրում է հունիսին ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված ավելի քան 640.000 ԱՄՆ դոլարը, որի նպատակն է անցումային գործընթացներում, այդ թվում և խորհրդարանական ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելը, հանրային կարծիքի անկախ ուսումնասիրությունների, ռազմավարական հաղորդակցության շուրջ ուսուցման և քաղաքացիական հասարակության խմբերին ընտրությունների դիտարկման հարցում խորհրդատվության ապահովման ֆինանսավորելը:
«ԱՄՆ կառավարության ընթացիկ և երկարաժամկետ աջակցությունն ուղղված ընտրական և քաղաքական գործընթացներին խոսում է ՀՀ կառավարության հետ ամուր գործընկերություն ունենալու մեր հանձնառության մասին: Ուրախ եմ, որ ԱՄՆ ՄԶԳ-ը թե՛ սեպտեմբերին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններում, թե՛ առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման հարցերում կարողացավ ժամանակին աջակցել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ կառավարությանը», - ասաց ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:
ԱՄՆ կառավարությունը, գործակցելով Ընտրական համակարգերի միջազգային դաշնության (ԱՅՖԵՍ) հետ, ԿԸՀ-ին աջակցում է նաև ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման, ընտրողների իրազեկման նյութերի մշակման և սոցիալական գովազդների պատրաստման հարցերում, որոնք բոլորն ուղղված են հուսալի ընտրական գործընթացի խթանմանը: Դասընթացների մասնակիցներն այնուհետև ձեռնամուխ կլինեն 2.000 ընտրական տեղամասերի հանձնաժողովների անդամների ուսուցմանը՝ ապահովելու ընտրությունների սահուն ու կազմակերպված ընթացքը:
Նմանատիպ նյութեր
958 դիտում
10:58 27-10-2023
Շահրամանյանը և ԼՂ մյուս նախկին պաշտոնյաները ստացել են 100 հազար դրամ աջակցությունը
6725 դիտում
21:35 27-03-2021
Մահացել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, դեսպանության հյուպատոսական բաժնի ղեկավար Արա Մնացականյանը
2593 դիտում
18:15 23-07-2020
ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդն այցելել է կենտրոնական հավաքակայան
Այս բաժնից
1183 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4660 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած