211652_close_icon
views-count6423 դիտում article-date 14:50 29-05-2014

Որոշ նախարարներ Կառավարություն էին մտնում իրենց հասցեին հնչեցվող անեծքների տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կառավարության այսօրվա հերթական նիստին ընդառաջ կառավարության շենքի մոտ էին հավաքվել իրենց բողոքներն արտահայտող քաղաքացիներ, որոնց թվում էին խաղաղ պայմաններում բանակում զոհվածների հարազատները, ըստ ակցիայի մասնակիցների հայտարարության, «քցված» օդաչուները, Գիտությունների ազգային ակադեմիայից, առողջապահության, արդարադատության նախարարություններից բողոքող և մի քանի, ըստ իրենց, անարդարությունների զոհ դարձած քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոշ նախարարներ, տեսնելով բողոքող քաղաքացիներին, փորձում էին շրջանցել նրանց, սակայն քաղաքացիները նրանց հետևից անեծքներ էին հնչեցնում: Նախարարներից ակցիայի մասնակիցների հետ խոսեցին միայն ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արմեն Ասատրյանը, իսկ վարպետորեն քաղաքացիներից ու լրագրողներից խույս տվեցին արդարադատության նախկին և ներկա նախարարներ Հրայր Թովմասյանն ու Հովհաննես Մանուկյանը: Հիշեցնենք, որ Հ. Թովմասյանը վերջերս նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար գլխավոր-քարտուղար: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր