211652_close_icon
views-count2195 դիտում article-date 09:17 29-05-2014

Զորամասում մահացած Ներսես Կարապետյանի ընտանիքի անդամներին առաջին անգամ հարցաքննել են․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա մայիսի 10-ին Իջևանի զորամասում մահացած Ներսես Կարապետյանի գործով դեպքից հետո առաջին անգամ հարցաքննել են նրա ընտանիքի անդամներին։ Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց զինվորի քեռին՝ Աիդին Հարոյանը։ Հիշեցնենք, որ զինվորի հարազատները հայտարարել էին, որ Ներսեսը դեպքից մեկ օր առաջ զանգահարել է ծնողներին և տեղյակ պահել, որ իր վաշտի հրամանատարն իրեն հանգիստ չի տալիս և բենզինի գումար է պահանջում։ Նշենք, որ այդ գործով մինչ օրս որևէ ձերբակալված անձ չկա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր