3255 դիտում
21:47 28-05-2014
Գեղաձորի մատրիարխատի առեղծվածը. Հայրիշխանություն տարվա միայն մեկ եղանակին. տեսանյութ
Գեղաձորում նոր օրն ազդարարում է տղամարդը` աքլորը: Հետո կանայք գործի են անցնում: Այս համայնքը, ինչպես ֆելինիի ֆիլմում, կանանց քաղաք է, որտեղ տղամարդիկ բացակայում են արտագնա աշխատանքի պատճառով: Այդ ընթացքում ամեն ինչ մոդիֆիկացվում է ըստ կանանց կարողությունների ու կարիքների: Նույնիսկ ավտոտնակները վերածվում են հացատան, մեքենայափոսերը` փռերի: Գեղաձորում ամեն ինչ կարելի է փոխել կամ փոխլրացնել, բացի գլխավորից` կարոտից:
Կանայք վարում են, ցանում, հնձում, հավաքում բերքը ու սպասում: Գեղաձորում ամեն ինչ իր սեզոնն ունի` նույնիսկ հարսանիքն ու ընտանեկան համալրումը: Ընտանիքի պլանավորմամբ աշնանն են զբաղվում, աշնանն էլ հաշվում են երեխաներին: Կանայք գյուղի գրանցված բնակիչների 54 տոկոսն են, փաստացիների` գերակշիռ մասը: Տղամարդկանց սեզոնն այստեղ աշնանն է: Տարվա մյուս երեք եղանակներին Գեղաձորը կանանց աշխարհ է: Կինն այստեղ միայն երեխա չի դաստիարակում, նա պահում է տունն ու գյուղը: Չեն ընկրկում և ավելի ուժեղ են դառնում:
Կամակոր այս հողակտորը դեռ բերրի է միայն կանանց ջանքով: Նրանք էլ աղոթում են` աշխատանքի հարցը լուծվի, տղամարդիկ վերադառնան: Հակառակ դեպքում պապենական Գեղաձորը տատական հողի կվերածվի: Հետո էլ` բնությունը իր բալանսն ունի, ընտանեկան ներդաշնակությունն էլ իր բանաձևը, որտեղ իրար հավասար ու իրար անհրաժեշտ պետք է լինեն ու լրացնեն կինն ու այրը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28481]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3049 դիտում
16:22 28-12-2024
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Շիրակի և Լոռու մարզում 3-4 բալ ուժգնությամբ
685 դիտում
16:14 28-12-2024
«Իմ քայլը» հիմնադրամի ամանորյա մեծ վիճակահանությունը դեկտեմբերի 30-ին է
1369 դիտում
15:44 28-12-2024
Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը կանխվել է