211652_close_icon
views-count8755 դիտում article-date 17:35 28-05-2014

Վրաերթ Գեղարքունիքի մարզում. բժիշկները պայքարում են 8-ամյա երեխայի կյանքի համար

Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 19-ամյա Հարություն Հարությունյանը իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 27 ՕՏ 428 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Լիճք գյուղի բնակիչ, 8-ամյա Նարեկ Սահակյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկված երեխային տեղափոխել է Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Մարգարյանի գլխավորությամբ: Մարտունու բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան գտնվում է ծանր կայուն վիճակում և նրան տեղափոխել են Երևան: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր