Եգիպտոսում նախագահական ընտրությունները կշարունակվեն ևս 1 օր
Այսօր՝ մայիսի 27-ին Եգիպտոսի հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել ևս մեկ օրով երկարացնել նախագահական ընտրությունների քվեարկությունները:
Այդ կերպ, քվեարկությունը կտևի 3 օր: Որոշումն ընդունվել է ընտրությունների ցածր մասնակցության պատճառով:
Ավելի վաղ Եգիպտոսի բնակիչներին դիմել էին կառավարության ներկայացուցիչները խնդրելով մասնակցել ընտրություններին, քանի, որ մասնակցությունը շատ քիչ էր: