Եգիպտոսում սկսվում են երկօրյա նախագահական ընտրությունները
Եգիպտոսում այսօր սկսվում են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունն անցկացվելու է 2 օրերի ընթացքում։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Մոտ 80 մլն բնակչություն ունեցող Եգիպտոսում ընտրելու իրավունք ունի շուրջ 54 մլն քաղաքացի։ Ողջ երկրում 13 հազար 899 դպրոցներ ընտրատեղամասերի են վերածվել։ Ընտրությունների ընթացքին հետևելու է 16 հազար դատավոր։
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 2 թեկնածուներ՝ նախկին ՊՆ ղեկավար Աբդել Ֆաթահ աս-Սիսին և սոցիալիստ Համդին Սաբահին։
Նշենք, որ ընտրությունների արդյունքները հայտնի կդառնան հունիսի 5-ից ոչ ուշ։