Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թ. մարտին
Եգիպտոսի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թ. մարտ ամսին: Այս մասին փոխանցում է Reuters-ը:
Ըստ գործակալության տվյալների, երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը շուտով համապատասխան որոշում է ստորագրելու:
Ենթադրաբար նոր սահմանադրության ընդունումը վերջին քայլն է երկրում նախագահական ընտրություններ անցկացնելուց առաջ: