3460 դիտում
22:38 27-05-2014
Հնարավորություն կտրվի պարզելու, թե ինչո՞ւ է Կարմրավորը համարվում իր տեսակի մեջ Հայաստանում միակ եկեղեցին
Հունիսի 2-ին «[url=http://thetravelclub.tumblr.com/]Ճանապարհորդական ակումբը[/url]» ®, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, կազմակերպում է մեկ օրյա շրջագայություն Արագածոտնի մարզում:
Ուղղությունը Երևանից՝ Կարմրավոր (Սուրբ Աստվածածին եկեղեցի), Մուղնի (Սուրբ Գևորգ եկեղեցի), Ամբերդ, Օշականի Սուրբ Մաշտոց եկեղեցի (Հայոց այբուբենի 36 խաչքար - տառերը Սուրբ Մաշտոց եկեղեցու այգում):
Շրջագայության մեկնարկը տրվելու է ժամը 10-ին՝ Հանրապետության Հրապարակից:
Շրջագայության ծրագրում. Կայցելենք Կարմրավոր և կպարզենք, թե ինչու է այն համարվում իր տեսակի մեջ Հայաստանում միակ եկեղեցին: Այնուհետև կուղևորվենք Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցի` ծանոթանալով նրա պատմությանը, կուսումնասիրենք այնտեղ պահվող մասունքները, որոնք մինչ օրս սուրբ են համարվում: Հետո կայցելենք Ամբերդ և Օշական: Օշականում կծանոթանանք Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու և վերջինիս այգում գտնվող Հայոց այբուբենի 36 խաչքար-տառերի կառուցման և վերակառուցման իրական պատմությանը:
Շրջագայությունը կիրականացվի բարձրակարգ միկրոավտոբուսով, իսկ մասնակցության արժեքը կազմում է ընդհամենը 4000 դրամ, որի մեջ ներառված են՝ հարկերը, ճանապարհածախսը, սնունդը և ուղեկցողի ծառայությունները:
Մասնակցության համար կարող եք դիմել մինչև ս/թ մայիսի 30-ը ներառյալ:
«[url=http://thetravelclub.tumblr.com/]ՃանապարհորդականԱկումբ[/url]» ®
Հեռ՝ +374 99 77 44 45
Հասցե՝ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3, 5-րդհարկ 513 սենյակ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
14335 դիտում
16:11 04-09-2020
Պարետի թույլտվությամբ՝ Հայաստանում սովորող Վրաստանի 592 քաղաքացու հնարավորություն կտրվի մուտք գործել ՀՀ տարածք
Այս բաժնից
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10513 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am