Քառյակի հերթական հավաքը այս անգամ տեղի է ունեցել ԲՀԿ-ի հարկի ներքո
Խորհրդարանական չորս ուժերը, քառյակը` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ Ժառանգությունը, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հերթական նիստը անցկացրել են ԲՀԿ խմբակցությունում:
Ինչպես նախորդ նիստերից հետո ԱԺ պատգամավոր, խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քառյակը քաղաքական համատեղ օրակարգ են ձեւավորելու` բաղկացած 10 ամենաարդիական խնդիրներից:
Նրանք իրենց վերջնական պահանջները կձեւակերպեն հաջորդ հանդիպմանը: Իսկ հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու մյուս շաբաթվա մեջ: